Բաժիններ՝

Ռոնալդու. «Ես երջանիկ եմ, որ խաղում եմ աշխարհի ամենալավ թիմում»

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է շշուկներն այն մասին, թե իբր պրոբլեմներ կան իր և ակումբի ղեկավարության միջև:

Փետրվարի 7-ից, երբ «Ռեալը» պարտվեց «Ատլետիկոյին» 0:4 հաշվով, Ռոնալդուն դադարեց շփվել ԶԼՄ-ների հետ, քանի որ մամուլում սկսեցին պատմություններ հորինվել ֆուտբոլիստի` այլ թիմ տեղափոխվելու ցանկության մասին:

Այժմ, արձակուրդի ժամանակ, պորտուգալացին որոշել է խախտել լռությունը և A Bola պարբերականում արած մեկնաբանություններում վստահեցրել է, որ ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ:

«Այս բոլոր պատմությունները հորինվել էին, որպեսզի կռվեցնեին ինձ ակումբի ղեկավարության հետ: Բայց ես երջանիկ եմ, որ խաղում եմ «Ռեալում», երջանիկ եմ, որ գտնվում եմ աշխարհի ամենալավ թիմում: Եվ հենց աշխարհի այս ամենալավ թիմում ես ուզում եմ նորից տիտղոսներ նվաճել»,- նշել է Ռոնալդուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս