Խաթամ ​​ալ-Անբիան պատասխանել է Թրամփին. Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները

Իրանի Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Իրանի նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ի հետ կապված բոլոր օբյեկտները կոչնչացվեն, հաղորդում է IRNA-ն։

«Զգուշացում ագրեսիվ և պարտված ԱՄՆ ռեժիմին։ ԱՄՆ նախագահի հայտարարություններին ի պատասխան մենք հայտարարում ենք. եթե Իրանի Իսլամական Հանրապետության նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, ապա, ինչպես նախկինում զգուշացվել էր, տարածաշրջանի բոլոր այն ընկերությունների նավթային, տնտեսական և էներգետիկ օբյեկտները, որոնք ունեն ԱՄՆ բաժնեմասեր կամ համագործակցում են ԱՄՆ-ի հետ, անմիջապես կոչնչացվեն և կվերածվեն մոխրակի», – հայտարարության մեջ ասել է շտաբի խոսնակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանի հետ քաղաքավարի է վարվում։

Թրամփն ասել է, որ կարող է ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները և «անել այնպիսի բաներ, որոնք այնքան սարսափելի կլինեն, որ նրանք երբեք չեն կարողանա վերականգնվել որպես երկիր»։

Տեսանյութեր

Լրահոս