Կուբան սկսել է ազատ արձակել քաղբանտարկյալներին և բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ

Կուբան, որի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նավթային էմբարգո է սահմանել, սկսել է քաղբանտարկյալների ազատ արձակումը և հաստատել է, որ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։

Կուբայի կոմունիստական ​​իշխանությունները հայտարարել են, որ Վատիկանի հետ բանակցություններից հետո ազատ կարձակեն 51 բանտարկյալի։ Հավանան սա անվանել է բարի կամքի դրսևորում։ Վատիկանը նախկինում միջնորդ կողմ է եղել Կուբայի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում։

Բանտարկյալների ազատ արձակման մասին հայտարարությունից մի քանի ժամ առաջ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հաստատել է, որ Հավանան բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ, սակայն քիչ բան է հայտնել դրանց բովանդակության մասին։

«Բանակցությունների նպատակն է գտնել երկխոսության միջոցով փոխադարձ տարաձայնությունները հաղթահարելու ուղիներ», – ասել է Դիաս-Կանելը։

Այդ բանակցությունները վարում են Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես-Կաստրոն՝ Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի թոռը, և ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որի ծնողները Միացյալ Նահանգներ են ներգաղթել Կուբայից։

Տեսանյութեր

Լրահոս