Բաժիններ՝

Եմենում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 2000-ի. ԱՀԿ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 2000 մարդու: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվետվությունում:

Դրա համաձայն` 2015 թվականի մարտի 19-ից մինչև մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Եմենում զոհվել է 1942 մարդ: Ավելի վաղ Եմենի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռաջեհ Բադին հայտարարել է, որ երկիրը լքած նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Խադին չի մասնակցելու Եմենում կայանալիք առաջիկա խաղաղության բանակցություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս