Բաժիններ՝

Ռուսաստանը սպառազինությունների շուկայում երկրորդն է՝ ԱՄՆ-ից հետո. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը սպառազինության համաշխարհային շուկայում զբաղեցնում է երկրորդ տեղը, նրա մասնաբաժինը կազմում է 27 տոկոս, իսկ առաջատարն ԱՄՆ-ն է՝ 31 տոկոս:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքերով՝ սպառազինության շուկայում Ռուսաստանի արտահանման պատվերների պորտֆելը կայուն է և գերազանցում է 50 միլիարդ դոլարի սահմանագիծը: Դրա հետ մեկտեղ՝ Պուտինն անհրաժեշտ է համարել առաջխաղացում ունենալը.

«Ռուսաստանը սպառազինության, ռազմական տեխնիկայի մատակարարմամբ վստահաբար երկրորդ տեղն է զբաղեցնում համաշխարհային առաջնորդների ցուցակում, և դա, բնականաբար, լուրջ ձեռքբերում է այդ բարդ և դինամիկ զարգացող շուկայում:

Միջազգային ինստիտուտների տվյալներով՝ առաջին տեղում ԱՄՆ-ն է, որին բաժին է ընկնում շուկայի 31 տոկոսը: Ինչպես ես ասացի, Ռուսաստանը երկրորդն է՝ շուկայի 27 տոկոսը: Մնացյալ մասնակիցները զգալիորեն հետ են ընկել: Նախորդ տարի ռուսական ռազմական արտադրանքի արտահանման ծավալը գերազանցել է 15.5 միլիարդ դոլարը: Վերջին երեք տարիներին այն կայուն պահպանվում է այդ մակարդակի վրա:

2014 թվականին ստորագրվել են 14 միլիարդ դոլարի նոր պայմանագրեր: Ներկա դրությամբ արտահանման պատվերների պորտֆելը կայուն է և գերազանցում է 50 միլիարդ դոլարը: Անկասկած պետք է առաջ գնալ և գլոբալ շուկաներում ամրապնդել Ռուսաստանի դիրքերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս