Համաներումը «փոզմիշ» եղա՞վ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է.  «Այս պահի դրությամբ համաներում հայտարարելու հարց չի քննարկվում: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է նախագահականին մոտ կանգնած աղբյուրը: Իսկ թե ինչու «փոզմիշ» եղավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ համաներում հայտարարելը, մեր աղբյուրը նշեց, որ նախորդ համաներումը եղել է 2013թ., ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, դրանից հետո դեռ քիչ ժամանակ է անցել:

«Եվ հետո՝ շատ աղմուկ եղավ համաներման շուրջ, լավ չեղավ, համաներումը պետք է անսպասելի և անակնկալ լինի»,-լրատվամիջոցներին անուղղակի մեղադրելով՝ նշեց մեր զրուցակիցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս