Բաժիններ՝

Նոր հիմքեր՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր առաջիկա նիստում, մայիսի 6-ին, քննարկելու է ՀՀ և «Մայնի Ֆրանկֆուրտի Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպության (KfW) և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության միջև 2014 թ. դեկտեմբերի 9-ին կնքված վարկային համաձայնագիրը, ՀՀ ֆինանսների նախարարության և ընկերության միջև 2015 թ. մարտի 13-ին կնքված ենթավարկային պայմանագիրը, որոնց շրջանակներում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի իրականացմանն ուղղվելու են մինչև 75 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ:

Վարկային միջոցներն արտոնյալ են, սակայն, ինչպես միշտ, վճարելու է սպառողը: Այսինքն՝ գումարը ներառվելու է էլեկտրաէներգիայի սակագնում: Եվ ՀԿԾԿՀ-ն երաշխավորելու է, որ KfW-ի տրամադրած վարկն ու ՀՀ պետբյուջեից ընկերությանը հնարավոր համաֆինանսավորվող գումարների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով:

Նույն ծրագրի համար KfW-ին հատկացնում է ևս մինչև 10.2 միլիոն եվրո վարկ, որի վերադարձի համար նույնպես ՀԾԿՀ-ն երաշխավորելու է, որ գումարի վերադարձը կապահովվի էլէներգիայի սակագնի միջոցով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս