Ռուսաստանը պատրաստ է ԵՏՄ-ի ձևաչափով Չինաստանի հետ համատեղ աշխատանքին. Շուվալով

Ռուսական РИА Новости  լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը ողջունում է Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու հարցում Չինաստանի նախաձեռնությունը և պատրաստ է ԵՏՄ-ի ձևաչափով համատեղ աշխատանքին:

Այս մասին Ասիական տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը. «Մենք ուրախ ենք ԵՏՄ-ի ու Չինաստանի ձևաչափով համագործակցության ընդլայնման հնարավորության համար:

ԵՏՄ-ի շրջանակներում ապրանքների ու կապիտալի ազատ տեղաշարժը կմերձեցնի Եվրոպայի ու Ասիայի տնտեսությունները, ինչը կլինի Չինաստանի ղեկավարության նախաձեռնած Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու նախաձեռնության արձագանքը:

Մենք` Ռուսաստանում, վստահ ենք, որ եվրասիական գործընկերության ու Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը հավելյալ հնարավորություններ կստեղծի ԵՏՄ-ի երկրների ու Չինաստանի զարգացման համար»:

Տեսանյութեր

Լրահոս