Բաժիններ՝

Հանուն կնոջ և տղամարդու հավասար իրավունքների

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել կնոջ և տղամարդու իրավահավասարության քաղաքականության 2015թ. միջոցառումների տարեկան ծրագրին: Առաջարկվող միջոցառումներն ուղղված են ազգային և տարածաշրջանային մակարդակներում հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտների քաղաքականության մշակման մեջ և քաղաքական պրակտիկայում գենդերային բաղադրիչի ներառմանը:

Նիստում հավանություն է տրվել սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2015թ. միջոցառումների տարեկան ծրագրին, որը նպաստելու է ոլորտի բարեփոխված օրենսդրության, երևույթն արտացոլող պետական տեղեկատվության հավաքման և բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման ընթացակարգերի ներդրմանը, երևույթի նկատմամբ հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
2015թ. մայիսի 5-ից 11-ը անցկացվող «Հավասար աշխարհ ունենալը հնարավոր է» երիտասարդական միջազգային խորհրդաժողովն անցկացնելու նպատակով կառավարությունն հատկացրել է մոտ 57 մլն դրամ: Աշխարհի շուրջ 100 երկրից ժամանած երիտասարդները առաջարկություններ կմշակեն՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին՝ նախանշելով կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը, ցեղասպանությունների կանխարգելմանը և մարդկության համընդհանուր մարտահրավերների դիմակայմանն առնչվող լուծումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս