Բաժիններ՝

Շտապ. Արակարգ պատահար Լոռիում. հսկա ժայռը փլուզվել է ընթացող մեքենայի վրա. lorinews.am

Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 34 կմ հատվածում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սարից հսկա ժայռաբեկորները թափվել են միջպետական ճանապարհի վրա:

Փլուզման պահին ճանապարհին ընթացող մեքենա է եղել, ժայռը փլուզվել է անմիջապես  ավտոմեքենայի վրա, այն վերածելով մետաղե ջարդոնի, բարեբախտաբար մեքենայի վարորդն ու ուղևորը լուրջ նասվածքներ չեն ստացել:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները: Վարորդի պատմելով ամեն ինչ այնքան ակնթարթորեն է եղել, որ ինքը միայն հրաշքով է փրկվել, հակառակ դեպքում որևէ մեկը ողջ չէր մնա: Տուժած մեքենայի վարորդը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ դեպքից անմիջապես հետո զանգահարել է մեքենան ապահովագրած ԱՊՊԱ գործակալություն, որտեղից սակայն հայտնել են, որ իրենք չեն փոխհատուցի վնասը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս