Բաժիններ՝

Նեթանյահուն հոկտեմբերի 1-ին կայցելի Վաշինգտոն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարաչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 1-ին կայցելի Վաշինգտոն, ուր և կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Երկկողմ հանդիպման օրակարգը դեռ չի հրաապարակվել: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի առաջնորդները կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ ներառյալ Պաղեստինի, Սիրիայի ու Իրաքի հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս