Բաժիններ՝

Գազատար խողովակն ընկել է «Երևանշին» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա

Սեպտեմբերի 20-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում` կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գազատար խողովակն ընկել է «Երևանշին» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 926ԼՈՒ68 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Գ. Դ. ծնվ. 1994թ.) վրա. տուժածներ չկան:

Մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանելը, հրշեջ փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս