Բաժիններ՝

Հայերն սկսել են ուշ ամուսնանալ

Հայաստանի քաղաքային բնակավայրերում տղամարդիկ առաջին անգամ ամուսնանում են միջինը 29.2 տարեկանում, կանայք 26.2-ում։ Այս տվյալները վերաբերում են 2012 թվականին և ներկայացված են Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված՝ Հայաստանի կանայք և տղամարդիկ 2013թ. զեկույցում։

Առաջին ամուսնության միջին տարիքը փաստորեն շարունակում է բարձրանալ։ Նշենք, որ 1990 թվականին քաղաքային բնակավայրերում կանանց ամուսնության միջին տարիքը 22.8 էր, տղամարդկանցը՝ 25.8։ Այսինքն՝ Հայաստանում սկսել են ավելի ուշ ամուսնանալ։

Այդ միտումը շարունակվում է գյուղական բնակավայրերում։ 1990 թվականին կանայք առաջին անգամ ամուսնանում էին 21.3 տարեկանում, տղամարդիկ՝ 25.3։ Իսկ նախորդ տարվա տվյալներն այսպիսին են՝ կանայք՝ 24.2, տղամարդիկ՝ 28.1։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս