Բաժիններ՝

Շվեդական հեռուստաալիքի լրատվական ծրագիրն ընդհատվել է պոռնոգրաֆիկ ֆիլմի հեռարձակմամբ (տեսանյութ)

Բրիտանական The Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ շվեդական մասնավոր TV4 News լրատվական հեռուստաալիքը փորձում է պարզել, թե ինչպես կարող էր ստացվել այն, որ լրատվական ծրագիրն ընդհատվել է պոռնոգրաֆիկ ֆիլմի հեռարձակմամբ:

Այդ տարօրինակ միջադեպը գրանցվել է հունվարի 7-ին: Այդ օրը հեռուստաալիքով լուսաբանվում էին Սիրիայի քաղաքացիական պատերազմի զարգացումները, երբ հանկարծ ստուդիայում հետին պլանի մոնիտորներից մեկում անհետացել է պատկերը, և էկրանին հայտնվել են պոռնոֆիլմի կադրեր:

Դրանից ապշած հեռուստադիտողները բառացիորեն պայթեցրել են հեռուստաալիքի խմբագրության հեռախոսահամարները: Հեռուստաալիքի լրատվական բաժնի խմբագիրը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ այդ միջադեպը գրանցվել է սերվերի աշխատանքի խափանման պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս