«Այստեղ հավաքել եմ 2013 թ. հոկտեմբերից սկսած Իլհամ Ալիևի բոլոր ելույթները, որտեղ տարածքային հավակնություններ են ներկայացվում ՀՀ–ի նկատմամբ: Օրինակ՝ դեռ 2013 թ. Բաքվի բռնապետը իր ելույթներից մեկում նշել է. «Մենք տեղահանվել ենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղից, այլ նաև Երևանից, Զանգեզուրից և Գյոչյայից: Սա մեծ անարդարություն է: Մենք վերադառնալու ենք այդ տարածքները: Երիտասարդ սերունդը պետք է մեծանա այդ մտքերով և երազանքներով…»: Այս պետության քաղաքականության հիմքում ընկած է ագրեսիան և հայի հանդեպ ատելության քարոզը: