Օգոստոսի 18-ին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Էրբիլի իշխանություններին կոչ է արել զգուշություն պահպանել և թույլ չտալ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած վերջին հարձակումն օգտագործել Թեհրանի հետ հարաբերությունների վատթարացման համար: Նրա խոսքով՝ միջադեպը կարող էր կազմակերպվել հարևանների միջև կոնֆլիկտ հրահրելու հաշվարկով: