ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից հերթական անգամ հիշեցրեց, որ նորընտիր խորհրդարանն ունի լեգիտիմության խնդիր, և, որ Արթուր Սարգսյանն անօրինական կերպով զրկված է մասնակցելու ԱԺ նիստերին: Այնուհետև Մանուկյանը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին առաջարկեց միասին գնալ և ծանոթանալ 44-օրյայի զեկույցին: