«Յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր զինվոր պետք է զգա, որ այս հայրենիքի, այս ժողովրդի բախտը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է: Եթե յուրաքանչյուրն իրեն այդպես զգաց, մենք կունենանք այդ ամուր բանակը, պետությունը և դուրս կգանք այս ծանր իրավիճակներից»,- ընդգծել էր Վազգեն Սարգսյանը:
Դավաճանված Արցախի Հանրապետության վախճանն անասելի ցավ է առաջացրել բոլորիս մոտ, որից շատ դժվար է պահպանել մտքի սթափությունը, վերականգնել ներքին էներգիան և շարունակել անվերջ պայքարի վերածված կյանքը: