Այսօր Հայաստանի հանդեպ Արևմուտքի, ցավոք սրտի, նաև Ֆրանսիայի վարած քաղաքականությունը ես դիտարկում եմ Ռուսաստանի դեմ վարած քաղաքականության ծիրում։ Քաղաքական կեղտոտ խաղեր են, երբ մի կողմից՝ քրեականացնում ես Հայոց ցեղասպանության ժխտումը, մյուս կողմից՝ սեղմում ես ցեղասպանի ձեռքը։ Բայց եթե այդ մասին հարցնես Մակրոնին, նա էլի կասի՝ մենք քրեականացրել ենք, Հայաստանում հիմա մոռացության են տալիս Հայոց ցեղասպանության հարցը, մենք ի՞նչ անենք, դա ձեր ներքին գործն է։
Փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետի հանդիպումը: Վարչապետի կարգավիճակով նրա թվով 9-րդ այցը Փարիզ հերթական անգամ նշանավորվեց հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու բավական հավակնոտ հայտարարություններով:
Քաղբանտարկյալ, Արմեն Աշոտյան, քաղբանտարկյալ, Էմանուիլ Մակրոն, Վլադիմիր Պուտին, Սերժ Սարգսյան, Երրորդ նախագահ, ԵՄ, Եվրոպա, Ռուսաստան, Արևմուտք, Իրան, Շառլ Միշել, Ֆրանկոֆոնիա
«Հարավային Կովկասի փոփոխվող աշխարհաքաղաքականության շրջանակում Ֆրանսիայի՝ այդ ռեգիոնում դիրքավորման ջանքերը հաջողվում են, սակայն միմիայն մասամբ, քանի որ Ֆրանսիայի ռեսուրսներն ամեն դեպքում սահմանափակ են, իսկ Երևանը փորձում է հարաբերություններ կառուցել նաև մնացած ուժերի հետ։ Սա, կարծում եմ, կարող է որոշակի հակասությունների պատճառ դառնալ կողմերի միջև»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։