Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը շոու է համարում իշխանությունների այն հայտարարությունները, թե օգոստոսի 8-ից խաղաղություն է հաստատվել: «Դա շոու է նրանով, որ նախ՝ այդ փաստաթղթի բովանդակությանը որ նայում ես՝ կարելի է ցանկացած կետ 10 տարբեր ձևերով մեկնաբանել: Օրինակ՝ երբ ասում են՝ անխոչընդոտ ճանապարհ, ամեն մեկն իր մեկնաբանությունն է տալիս անխոչընդոտ ճանապարհի: Արարատ Միրզոյանը Պետրոսի […]