«Ֆասթ Շիֆթը» վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստել վստահելի գործընկերության ու հաճախորդակենտրոն մշակույթի արմատավորմանը և բաց է փոխշահավետ համագործակցությունը շարունակելու ուղղությամբ բանակցությունների համար։ «Ֆասթ Շիֆթը» գործադրում է հնարավոր բոլոր ջանքերն իր օգտատերերի՝ հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու հարմարավետությունն ապահովելու ուղղությամբ։
Նորարարական տեխնոլոգիական լուծումներով հայտնի YoHealth բջջային հավելվածը հայտարարել է էկոհամակարգի ընդլայնման և YoJob նոր հարթակի գործարկման մասին։ Հարթակը նպատակ ունի միավորել գործատուներին և աշխատանք փնտրողներին՝ ստեղծելով արդյունավետ ու հարմարավետ միջավայր։
«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը ս․թ․ հուլիսի 20-26-ին մասնակցել է Սևանա լճի ափին կայացած Սևան ստարտափ սամմիթ 2025-ին և յոթօրյա միջոցառման ընթացքում ներկայացրել է դրամապանակի միջոցով Fastex հաշիվների հասանելիության հնարավորությունները։ Միջոցառումը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովն է, որը հյուրընկալում է նորարարության ջատագովներին աշխարհի տարբեր ծայրերից։