Կարծես թե 5-րդ դարից ի վեր ոչինչ չի փոխվել։ Ի՞նչն է խաթարվել մեր ժողովրդի մեջ, որտե՞ղ է, որ մենք շարունակ սխալվում ենք։ Չէ՞ որ մենք մի ժողովուրդ ենք, որն ապրել է ջրհեղեղից առաջ։ Նոյ նահապետը ոչ թե եկել ու պատահաբար իր տապանը կանգնեցրել է Արարատի գագաթին, այլ վերադարձել է։
Ջուրը կյանք է: Մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի: Մարդու օրգանիզմի հիմնական մասը բաղկացած է ջրից: Այն թանկ ու հիանալի նվեր է մեզ համար և անհրաժեշտ մեր կյանքի հարատևման համար: Եկեղեցին օրհնում է ջուրը՝ ի նշան մեզ տրված այդ մեծ պարգևի: Ջրի սրբագործումը մեզ հիշեցնում է, որ այն մեզ տրվել է ոչ միայն մեր կարիքները բավարարելու, այլ նրա նկատմամբ անհրաժեշտ հոգածություն ցուցաբերելու համար: Եվ այս աստվածային անգին պարգևի համար հարկավոր է շնորհակալ լինել Աստծուն: