ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպման ձևով միավորել «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Երևան քաղաքում առողջապահության ոլորտի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման մասին նախագիծը:
168.am-ը ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հետաքրքրվեց, թե հրամանը կոնկրետ որ հաստատություններին է վերաբերում, պատասխանեցին, որ խոսքը ոչ պետական քոլեջների այն շրջանավարտների մասին է, որոնց մասնագիտությունը ժամանակին՝ իրենց սովորելու և դիպլոմ ստանալու ընթացքում, պետական հավատարմագրում չի ունեցել։ Ուստի հիմա կարող են դիմել և քննություն հանձնել պետական նմուշի դիպլոմ ստանալու համար։