Իշխանությունները ժողովրդի գլխին ինչ խաղ ասես՝ խաղում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում։ Իրենց աշխատավարձերը բարձրացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում, անում ենք, որ կաշառք չվերցնենք։ Տրանսպորտը թանկացնում են, հարկերը բարձրացնում են, ամեն ինչ թանկացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում։
Աշխարհը` Մերձավոր Արևելքը, Սիրիան, մասնավորապես Հալեպը, պատերազմի մեջ է, այսօր հայտնի դարձավ, որ դիպուկահարի կրակոցից նաև հայ համայնքի ներկայացուցիչ մեր հայրենակիցն է զոհվել, Վրաստանում արտաքին ուժերի միջամտությամբ ներքաղաքական լարված իրավիճակ է, Հարավային Կովկասը հնարավոր բռնկումների շեմին է, ամեն օր պատերազմի, նոր ագրեսիայի, տնտեսական-սոցիալական ճգնաժամի մեջ ապրող Հայաստանի դե ֆակտող ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը ՀՀ հպարտ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին չտեսի պես կյանք է վայելում: