Ճարպակալման, առողջ կերպով կիլոգրամներ կորցնելու մասին զրուցել ենք գաստրոէնտերոլոգ, լյարդաբան, դիետոլոգ Ինեսա Խաչատրյանի հետ։
Առօրյա հոգսերը, սթրեսային աշխատանքը, էմոցիոնալությունն ազդում են մարսողական համակարգի վրա, իսկ նստակյաց ապրելակերպը մեծ ազդեցություն ունի։ Ամբողջ օրը համակարգչի առջև նստած աշխատող մարդկանց մոտ, իրոք, շատ են մարսողական սիմպտոմները, հատկապես փքվածությունը, որովհետև մեր աղիները, օրգանիզմն ամբողջությամբ շարժում սիրում է։ Երբ մենք նստած նք, կոպիտ ասած՝ մեր աղիներն էլ են նստում, իսկ երբ մի փոքր քայլում ենք, աղիների աշխատանքը ևս ատիվանում է։