Մայիսի 26-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պետք է քննարկվեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթը, որին խորհրդարանական ընդդիմությունը պատրաստված գնացել էր:
Մայիսի 12-ին իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասուլիս էր հրավիրել ՝ ներկայացնելու իր կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության ոլորտի բարեփոխումներին։