«Եթե ուշադրություն դարձրել եք, քաղաքացիությունը կապված է տարածքի հետ, եթե կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք՝ չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, այլ ոչ թե միֆական քաղաքացիության մասին։ Տարածքի հետ կապված են նաև իրավունքն ու պարտականությունը, իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է այդ տարածքում, չկա իրավունք, որը կապված չէ կոնկրետ տարածքի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։