Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը, ինչպես և սպասվում էր, լայն քննարկումների առարկա է դարձել Մոսկվայում, Բաքվում, Թեհրանում և ռեգիոնալ այլ մայրաքաղաքներում։ Չնայած հայկական կողմը լուրջ մանրամասներ չի ներկայացրել Արևմուտքի հետ սպասվող քննարկումների օրակարգից, որոշ մայրաքաղաքներից ստացվող հայտարարություններն ուշագրավ են թվում։
Վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, այս փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգի վրա՝ հատկապես ռեգիոնում, քանի որ Վրաստանը փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի միջև։
«Չի կարող, չէ՞, Հայաստանի և Ռուսաստանի միջև լինեն քաղաքական խնդիրներ, քաղաքական երկխոսության բացակայություն մի շարք առանցքային ուղղություններով, սակայն խորը տնտեսական ու էներգետիկ ինտեգրացիա, արտոնություններ Հայաստանի համար։ Այս դեպքում կդժվարանամ ասել, թե խոսքը ոլորտային խնդիրների՞, թե՞ հենց քաղաքական խնդիրների մասին է, այնուամենայնիվ, չի բացառվում քաղաքական պատճառն այս ամենում»,- ասաց Լուկիանովը։