Ազատի զորամասում հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվեց գործով վկա գնդապետ Շիրազ Խաչատրյանը, ով մասնակցել է զինվորների դիակների դուրսբերման աշխատանքներին։ Վերջինը նշել է, որ գործին վերաբերող որևէ հարցի պատասխանելու կամ ինչ-որ փաստ հայտնելու առումով կաշկանդված չէ: Սակայն հարցին՝ որտե՞ղ էր գտնվում առաջին գումարտակի հրամանատարական կետն ու թիկունքի ղեկավարման կետը, պատասխանեց՝ չի հիշում:
Ազատի զորամասում հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հարց ուղղեց գործով վկա Շիրազ Խաչատրյանին, որ քրեական վարույթի շրջանակում տեղեկություններ են շրջանառվում, որ այդ զորամասի այլ ստորաբաժանումներից մեկում, մասնավորապես, տանկային ստորաբաժանումում, այդ օրը տագնապ է եղել, արդյո՞ք ինքը նման տեղեկություն ունի, ինչին բացասական պատասխան է տրվել: