Այդ օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունների նախապատրաստման մասին լուր չենք ստացել. վկա
Ազատի զորամասում հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հարց ուղղեց գործով վկա Շիրազ Խաչատրյանին, որ քրեական վարույթի շրջանակում տեղեկություններ են շրջանառվում, որ այդ զորամասի այլ ստորաբաժանումներից մեկում, մասնավորապես, տանկային ստորաբաժանումում, այդ օրը տագնապ է եղել, արդյո՞ք ինքը նման տեղեկություն ունի, ինչին բացասական պատասխան է տրվել:
Հակադարձմանը՝ իսկ այդ օրերին հակառակորդի որևէ ստորաբաժանման մեր թիկունք ներթափանցման, դիվերսիոն-հետախուզական գործողությունների վերաբերյալ որևէ տվյալներ ստացե՞լ եք, ձեզ հասանելի եղե՞լ են, վկան արձագանքեց.
«Չեմ ստացել որևէ տեղեկություն, ես համարյա ամեն օր մարտական հենակետերում եմ եղել, և նմանատիպ դեպքեր չեմ էլ նկատել: Մեր աշխատանքները խանգարելու համար հաճախակի հեռահար կրակոցներ էին լինում, բայց ինչ-որ դիվերսիոն գործողություն, կամ, որ մեր թիկունք մտնեին՝ ոչ»:
Փաստաբանի ճշտող հարցին՝ դուք բացառո՞ւմ եք դիվերսիան, Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը դրա մասնագետը չէ, բայցև շեշտեց.
«Դիվերսիան, որ մտնեն գյո՞ւղ, բացառվում է, քանի որ այդքան առաջնագիծ պիտի հատեր: Ամբողջ առաջնագիծն ու մարտական հենակետն էնպես էր կազմված, որ չէին կարող»:
Մանրամասները՝ տեսանյութում



