Երբ բոլոր ուժերը նետվեցին պաշտպանելու Մայր Աթոռը, հաղթանակ տարան։ Նրանք հարյուրապատիկ ավելին էին, քան իշխանության ուժերը։ Սա, ի դեպ, պետք է նկատի ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ Ոգևորիչ էր կաթողիկոսի պահվածքը, նա հանգիստ իր գործն արեց և գնաց։ Այլ տարբերակներով էլ կփորձեն գրոհել։
«ՀՀ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կա՞ դատավոր, որը վարչապետի ասածը չանի։ Մեր սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանն իրավական պետություն է։ Որևէ երկիր չեք տեսնի, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը դատական իշխանությանը սպառնա՝ ասելով, թե չկա նման դատավոր, որն իր ասածը չանի։ Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը դարձյալ 10-15 տարվա ազատազրկում է նախատեսում տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ կատարելու համար։ Բա այս տարածքների հանձնումն ի՞նչ է»։
«Ինչ սահմանադրության տեքստ էլ մշակվի, այն պետք է համապատասխանի Անկախության հռչակագրին։ Եթե այդպես չէ, ուրեմն Հայաստանում իշխանությունն ուզուրպացվել և բռնազավթվել է։ Մարդիկ կարող են փոխել սահմանադրությունը, և որևէ մեկը կաշկանդված չէ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու։ Երեք սերունդ այն կողմ չպետք է կաշկանդված լինեն այն սահմանադրությամբ, որը մենք ենք կիրառում այսօր։ Միաժամանակ, պետք է հասկանանք, որ մենք ինչ-որ ձևով տարբերվում ենք մնացած բոլոր պետություններից, ինչպես յուրաքանչյուր այլ պետություն։ Դրա համար է, որ կան բազմաթիվ պետություններ, պետականությունները չեն վերացել, և չկա ինչ-որ համընդհանուր կառույց»,- ասաց փաստաբանը։