Մատանին ունի ուժի, իշխանության, թագավորության խորհուրդ: Այն կրում էին հայրապետներն ու թագավորները, որը խորհրդանշում էր իրենց ուժն ու իշխանությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես գնահատանք քահանաներին, վարդապետներին հատուկ կոնդակով պարգևատրում է լանջախաչով, որը եկեղեցականներին շնորհվող պատվո նշան է: Այն հոգևորականները կրում են կրծքին շղթայից կախված, որ խորհրդանշում է եկեղեցու սպասավորի սրտում հաստատված հավատն ու սերը Աստծո հանդեպ: