«Ուշ տարիքում արված վիրահատությունների մեծամասնության կամ ցանկացած վիրահատված սրտամկանի դեպքում, երբ գործողություն է արվում, ունենում ենք կարեր, որոնք կարող են բերել առիթմիաների առաջացման: Կարող է լինել սրտային անբավարարություն: Լսած կլինեք ինֆեկցիոն էնդոկարդիտի մասին. փչացած ատամ աշխատեք չունենալ: Շատ ծանր հիվանդություն է, որը կարող է սպառնալ բոլորին: Եթե բերանի խոռոչում, օրգանիզմում անընդհատ ինֆեկցիան շրջանառության մեջ է մտնում, ինֆեկցիան կարող է սրտի բորբոքվածություն առաջացնել:
168.am-ի հետ զրույցում սրտաբան-առիթմոլոգ Տաթևիկ Հակոբյանն անդրադարձավ «Պացիենտի դպրոց» բացելու իր գաղափարին՝ նշելով, որ բժշկության մեջ, ինչպես և ամենուր, ժամանակները փոխվում են և համացանցի հայտնվելուն զուգահեռ՝ ավելացել է ավելի տեղեկացված, հարցեր տվող պացիենտների թիվը, ովքեր հետաքրքրված են իրենց հիվանդությամբ: