«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Բուհում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա, որտեղ ուսանողները յուրացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված DaVinci ծրագիրը։ Ծրագրի միջոցով ուսանողներն այժմ հնարավորություն ունեն կառավարել կադրի լույսը, ստվերի ճիշտ խաղը, գույների հարմոնիան, խորությունը և այլն:
2023 թվականից սկսած «Ինքնություն» հիմնադրամը մեկնարկել է Հայաստանի բազմադարյա վանքերի, եկեղեցիների ու մշակութային կոթողների վավերագրումը։
«Արվեստարան» կրթամշակութային կենտրոնում հատուկ խնամքի կարիք ունեցող չորս երիտասարդ արդեն մի քանի ամիս ակտիվ ներգրավված է «Լոշիկ» սոցիալական ձեռնարկատիրական ծրագրում։ Ծրագրի շնորհիվ նրանք պատրաստում են լոշեր, նրբաբլիթներ, չորահացեր ու լանչ բոքսեր, որոնք հետագայում վաճառվում են սուպերմարկետներում և սրճարաններում` աշխատանքով ապահովելով ոչ միայն երիտասարդներին, այլև նրանց ծնողներին։
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում։
Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
«Ծրագիրը շատ ողջունելի է, քանի որ իրականացման վայրը հենց դպրոցն է, որտեղ բավականին մեծ թվով շահառուներ ունենք։ Մենք գիտենք, որ ֆրանսերենը ավելի բարդ է տրվում երեխաներին, իսկ նման դասասենյակում երեխաները կարծես թե ավելի հեշտությամբ են յուրացնում լեզվական կարևոր հմտությունները։ Այս պահին երեխաները բավականին լավ արդյունքներ են գրանցել»,– նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը երեխաների խնամքի, խոցելի խմբերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության ապահովման նպատակով իրականացնում է սոցիալական տարբեր ծրագրեր: Կազմակերպության շահառուները պատրաստում են հայկական տարազով կավե զարգացնող խաղեր, որոնք զարգացնում են երևակայությունն ու ծանոթացնում հայկական մշակույթին: