Աշխարհի տարբեր կրոններում հավատացյալը դիմում է տիեզերական ամենազոր ուժին կամ ուժերին՝ փառաբանելով, գոհանալով, երկյուղելով և խնդրելով, որը մենք սովորաբար աղոթք ենք անվանում: Բայց այլ կրոնական համակարգերում դիմումի այս ձևը միակողմանի է կամ, կարելի է ասել, մենախոսություն է, քանի որ չունենալով Աստծո ուղղափառ պատկերացում՝ նրանք դիմում են ենթադրյալ մեկին, որն իր հատկանիշներով երբեմն շատ հեռու է Աստված լինելուց: Քրիստոնեության մեջ, […]
Աշխարհի արարչագործությունը եռանձնյա Աստվածության ներգործությունն է: «Տիրոջ ողորմությամբ լցվեց երկիրը, Տիրոջ խոսքով երկինքն ստեղծվեց, և Նրա բերանի Հոգով՝ նրանց բոլոր զորությունները» (Սաղմոս 32:5-6): Աստված կատարյալ կյանք է. ամեն կյանք գործունեություն է ու գիտակցություն: Աստծո հավիտենական գործունեությունը ստանում է իր կատարումը նախ՝ Իր մեջ և ապա՝ դեպի աշխարհ. Իր մեջ կատարվում է Սուրբ Երրորդության հարաբերությամբ կամ առնչությամբ, իսկ աշխարհի վերաբերմամբ՝ Նրանց հայտնությամբ: