34 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ դառնալով տասնյակ-հազարավոր մարդկանց մահվան և հազարավոր շինությունների փլուզման պատճառ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով առավոտյան 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: