Պահքի ծաղկազարդ պտուղներից է մարդու հոգում կարգ ու կանոնի հաստատումը, որն արտահայտվում է նաև արտաքին կյանքում: Առանց կանոնակարգության և գործողությունների համաչափության հոգևոր աճի շոշափելի զարգացում անձի մեջ չի կարող լինել: Սակայն այն մեխանիկական գործառույթ չէ, այլ մտքի մշտապես արթնության և ինքնավերահսկման կարողություն: