Երեկ նախ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Արցախի Հանրապետությունում գտնվող ռուս խաղաղապահների զորակազմը դուրս է գալիս Արցախից: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները: