Նիկոլ Փաշինյանն այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին հայտարարեց, որ ամենևին չեն կարող նեգատիվ արտահայտվել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով կապուղիները զարգացնելուն։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն անդրադառնալով այս հարցերին, ներկայացրեց իր կարծիքը՝ սա առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, որովհետև այլ բացատրություն չկա երկու տարի ժամկետով Հայաստանում պարեկություն անող դիտորդներին, որոնք, եվրոպացիների խոսքով, ի վիճակի չեն պահելու կամ փոխելու ստատուս-քվոն, այսինքն՝ ոչ մի բանով չեն զբաղվելու, որն անհրաժեշտ է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։