Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հարցին, նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցով այն է, որ իր քաղաքացիները Հայաստանի տարածքով պետք է տեղաշարժվեն ոչ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առնչություն չունենալով հայ սահմանապահների ու մաքսավորների հետ։ Նա սա որակեց թշնամության օրակարգի շարունակություն՝ նկատելով. «Մենք պատրաստ չենք այնպիսի կարգավորումների, որ Հայաստանի սուվերենությունը կնսեմացվի»: