Եթե պետական տեսանկյունից ենք դիտարկում, այն, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ, մեղմ ասած՝ չի կարող նորմալ համարվել։ Բայց եթե նախընտրական տեսանկյունից ենք նայում, Փաշինյանը, քանի որ նվազագույն խնդիր ունի վերարտադրվելու, գիտի, որ իր էլեկտորատը սպասում է ընդդիմադիր Փաշինյանին, ու նա իր տարերքի մեջ է։
• Ադրբեջանը Հայաստանի տարածքում ցանկանում է ստեղծել Ադրբեջանի Ինքնավար Հանրապետություն՝ ադրբեջանցիներով բնակեցված։ Դրա նպատակը Հայաստանը ոչ կենսունակ պետություն դարձնելն է։ Ադրբեջանցիները որոշել են, որ միակ աշխատող ռեալ երաշխիքը, որ Հայաստանը երբևէ չի փորձի վերադարձնել 2020-2023թթ․ կորցրածի գոնե մի մասը, նրան թույլ, ոչ կենսունակ պետություն դարձնելն է։
«Պետք չէ հավատալ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունը նպատակ չունի վերաֆորմատավորելու հայ-ռուսական հարաբերությունները։