«Երբ գրերի գյուտը տեղի ունեցավ, մինչ կստեղծեին ինքնուրույն գրականություն, մեր նախնիներն անցան թարգմանական գրականությանը: Եվ որպեսզի ուրիշի մտածողությունը, նվաճումները չբերվեին մեր իրականություն, ֆիլտր դրեցին, ու բերվեցին այն նվաճումները, որոնք համամարդկային էին, որոնք անհրաժեշտ էին մեր հասարակության, արժեքհամակարգի ու պետականության համար: Մինչդեռ երկաթե վարագույրը քանդվելուց հետո այն ամենը, ինչ այսօր գալիս է մեր երկիր, չի հանդիպել ֆիլտրի ու թափվել է աղբի պես»
Ժամանակակից պատերազմներում էապես մեծացել է հակառակորդի հասարակությունը պառակտելու, դիմադրողականությունը թուլացնելու տեղեկատվական բաղադրիչը։ Այդ առումով էական նշանակություն ունի հասարակության հոգևոր, արժեհամակարգային անվտանգության ապահովումն ու ամրապնդումը։
Հայաստանի այս իշխանությունը մի շատ վտանգավոր գործընթաց է սկսում՝ սորտավորում է մարդկանց և հոգևորականներին համարում երկրորդ սորտի մարդիկ, ասում՝ ձեր զգեստը հանեք, դրանից հետո նոր իրավունք կունենաք մասնակցել պետության գործերին։
Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր Վեհափառ Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ իշխանությունների դրսևորած վերջին խայտառակ վարքագծին: Նա նախ արձանագրել է, որ «ոստիկանական ուժի վրա հիմնված իշխանությունը փլուզման շեմին է», ապա նաև լուսանկարով տեղեկացրել. «Փոքրոգության և ճղճիմության ինչպիսի դրսևորում. հանել-հեռացրել են Ամենայն Հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից»։