«Այստեղ մենք գործ ունենք ոչ միայն Օնիկ Գասպարյանի հայտարարությունների հետ, որոնք պետք է իրավական գնահատականի արժանանան, գործ ունենք նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, որոնք ինքնախոստովանական ցուցմունքներ են պաշտոնեական հանցագործությունների մասին»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտնի հայտարարությանը, թե Հայաստանի ավելացած պետական պարտքի 8 մլրդ դոլարով զենք են գնել, Ավետիք Քերոբյանը նշեց, որ գործ ունենք առնվազն երեսպաշտության, իսկ իրականում՝ ստախոսության հետ։