Երեկվանից համացանցում տեսանյութեր են պտտվում, որ երկու ադրբեջանցիներ Հայաստանի տարբեր վայրերից տեսանյութեր են տարածում, որտեղ պատմում են, թե իբր ժամանակին այդ տարածքներում ադրբեջանցիներ են ապրել։ Տեսանյութերից մեկն էլ արվել է Շիրակի մարզում՝ Գյումրիում, այնուհետև՝ Ամասիայում, որտեղ ադրբեջանցին մոտենում է պարեկներին, այնուհետև նկարում տարբեր շինություններ։
«Ալեն Սիմոնյանը եկել-գնացել էր Ախուրյանի մի քանի դպրոցներ, մի քանիսից էլ նրան ուղղակի վռնդել են։ Նիկոլ Փաշինյանի կինը եկել էր Ամասիա, չտեսա՞վ, որ այնտեղ մինչև հիմա նավթ են վառում, բայց մեր դպրոցը գազիֆիկացված է»,- նշեց մեր զրուցակիցը։