«Մենք հստակ գիծ ենք սահմանել, որ մեզ համար գոյություն չունի տարբերություն՝ Շուշի ու Վարդենիս քաղաքաքների, Ստեփանակերտի ու Երևանի միջև, Գյումրիի ու Հադրութի միջև․ մենք նույնն ենք,- 168.am-ի հետ զրույցում պրոդյուսեր, երաժիշտ Ռուբեն Մխիթարյանն է պատմում իր հեղինակած և «Հայաթ փրոջեքթ Գյումրիի» ներկայացրած «Ես Քո Արցախն եմ, Դու իմ Հայաստանը» երգի մասին՝ պարզաբանելով,- Մենք այս մեսիջը փորձել ենք գեղարվեստական կերպով ներկայացնել մեր ունկնդիրներին, իսկ հայ ժողովուրդն իր դիտումներով, գոհունակությամբ միանշանակ փաստում է, որ հենց այդպես է մտածում»։
Այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց` պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մեղքն ապացուցված է, արարքը ճիշտ է որակված: Դատարանն անցավ լրացուցիչ դատալսումների փուլին։
Ֆրանսահայ պրոդյուսեր Նարե Թադևոսյանը 2022 թվականը գործնական առումով շատ լավ տարի է համարում, որովհետև հաջողվել է ներկայացնել «Հայաստան՝ սուրբ երկիր» («Armenia Terra Sacra») ֆիլմը: Այն Հայաստանի և Արցախի միջնադարյան ճարտարապետության մասին է, որտեղ ներկայացված են նաև Արցախի այն եկեղեցիները, ամրոցները, որոնք արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամին օկուպացրեց:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատաքննության առաջին ու վերջին նիստը
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ուշագնաց էր եղել, նրա ինքնազգացողությունը վատացել էր:
Այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստն էր: Նիստը նախագահում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ներկա էին նրա պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու