Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հերթական պրեմիերան էր։ Այս անգամ հանդիսատեսի դատին հանձնվեց ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը՝ Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով։
Օրերս Երևանի կամերային թատրոնի բեմում մեծ իրարանցում էր՝ բրիտանական THE BEATLES հանրահայտ խմբի մեծ «համերգն» էր, սակայն այս անգամ խմբի անդամներին՝ Ջոն Լենոնին, Փոլ ՄաքՔարթնիին, Ջորջ Հարիսոնին և Ռինգո Սթարին մարմնավորել էին դերասաններ Ներսես Մարկոսյանը, Զիրոյանը, Սենիկ Բարսեղյանը և Սուրեն Պողոսյանը։
Փետրվարի 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում է մեծ պրեմիերա՝ «Բլոկադա» ներկայացումը, որի պատմությունը ծավալվում է արցախյան բլոկադայի ժամանակաշրջանում։
Մոր և դստեր սիրո, հոգատարության, երբեմն էլ՝ սահմանափակումների, բարդ ու թվացյալ պարզ հարաբերությունների մասին է պատմում Ալդո Նիկոլայիի «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան» պիեսը, որի առաջնախաղը տեղի ունեցավ օրերս՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ներկայացման առանցքում մոր՝ չափից ավելի հոգատար սիրո և դստեր՝ ազատություն փնտրող հոգեբանության բախումն է։
Միխայիլ Շվիդկոյի դիտարկմամբ՝ մշակույթը միայն երկխոսություն չէ, այն մարդկանց բացատրում է, թե ինչ կարելի է անել և ինչ չպետք է անել:
Դժոխքն էլ իր խնդիրներն ունի, ու այնտեղի բնակվողները փորձում են տարբեր ճանապարհներ գտնել, որպեսզի այդ խնդիրները լուծեն, օրինակ, գտնել մի ներդրողի, որպեսզի դժոխքում ներդրումներ անի, ներդրողը հայտնվում է, բայց պայմաններ է առաջ քաշում՝ պետք է սեփականաշնորհի ամբողջ դժոխքը, որից հետո կանի ներդրումներ։ Ներկայացման մեջ խտացված են տարբեր կերպարներ՝ պետական չինովնիկից՝ մինչև մարմնավաճառ։
«Նաև պարտք ունենք նրանց առաջ, սրանք պաթետիկ խոսքեր չեն: Կոնկրետ ես իմ պարտքն եմ համարում հնարավոր և անհնարին բոլոր ձևերով, թեկուզ այս պայմաններում, որ այսօր, չգիտեմ՝ ինչու, բայց արհեստականորեն կոնկրետ Մոնթեի անձի հետ կապված խնդիր է դարձել սոցցանցերում անդրադառնալը, ես ուզեցի անպայման հենց այդ պատմվածքը, հենց այդ հատվածը տեղ գտներ ներկայացման մեջ և լիներ Մոնթեն՝ իր հավերժությամբ: Ի վերջո, ինչքան էլ փորձեն արգելել, Մոնթեն ապրելու է: Ավելին՝ ինչքան արգելում են, Մոնթե անունով ավելի շատ են այսօր հայ ծնողներն անվանակոչում իրենց երեխաներին: Մոնթեն վերածնվում է ամեն անգամ նորից ու նորից»,- ընդգծեց Ռուզաննա Խաչատրյանը։
Նոյեմբերի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմի պրեմիերան։