UEFA-ն հետաքննություն է սկսել Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Fenerbahce – Dinamo» թիմերի պատասխան հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ:
Այն պահին, երբ ուկրաինական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել են սադրանքի դիմել, և վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինական թիմի վրա: