Պօղոս եւ Շիղա բանտարկուած էին Փիլիպպէի մէջ։ Աղօթքի պահուն երկրաշարժ մը տեղի ունեցաւ, բանտին դռները բացուեցան եւ բոլորին կապերը քակուեցան։ Երբ բանտապետը արթնցաւ եւ բանտին դռները բաց տեսաւ, կարծեց թէ բանտարկեալները փախած էին, սուրը քաշեց ինքզինք սպաննելու համար բայց Պօղոս իսկոյն հրամայեց որ ինքզինքին չվնասէ։
Պողոս առաքյալի այս հորդորը, թե՝ «Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» մտորելու առիթ է տալիս յուրաքանչյուրիս՝ ինչպե՞ս գործածել ժամանակը, որպեսզի մեր քայլերը լինեն խոհեմ և աստվածահաճո, որպեսզի ինչպես առաքյալն է ասում՝ մեր կյանքն ապրենք իմաստությամբ և ոչ անմտորեն (Եփեսացիներ 5:15-16):
Եկեղեցական հեղինակներն զգուշացնում են, որ աղոթքի ժամանակ մտքի մեջ կամ մտավոր հայացքի առջև Աստծո երևակայական պատկերը չնկարենք, որովհետև դա կարող է շեղումների բերել, քանզի դրանով մարդն արդեն սկսում է աղոթել իր ստեղծած երևակայական պատկերին, և նրա հոգևոր ապրումները բանտարկված են մնում երևակայության սահմաններում: Բացի դրանից` սատանան նաև, ըստ Պողոս առաքյալի, կարող է ներկայանալ անգամ լուսե հրեշտակի կերպարանքով (Բ Կորնթ. 11.14): Դրա համար աղոթելիս հարկ է երևակայական պատկերներ չունենալ հոգեմտավոր հայացքի առջև:
Չարի ձեռագիրը և հերթական ծուղակներից է չարը՝ որպես բարի և բարին՝ որպես չար, խավարը՝ որպես լույս և լույսը՝ որպես խավար ներկայացնելը: Բոլոր ժամանակներում մարդկության մոլորեցուցիչն այս մոլախոտի համար պարարտ հող է փնտրել և փնտրում:
Մարդու կյանքում վերազարթոնք պարգևող կարևորագույն իրողություններից է աղոթքը: Ճիշտ մոտեցմամբ իրագործված աղոթքը վերականգնում, ուժ և զորություն է հաղորդում անհատին: Ավետարանում Հիսուսը հորդորում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աղոթքի վրա՝ այն դիտարկելով անհատի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող բաղկացուցիչներից մեկը:
Ոչ ոք զերծ չէ փորձությունից` անկախ տարիքից և սեռից: Պողոս առաքյալն ասում է, որ Աստված փորձության հետ մեկտեղ փրկության ելք էլ է ցույց տալիս (Ա Կորնթ. 10.13): Հետևաբար, փորձությունը գալիս է ինչ-որ ժամանակահատվածով, այն մշտական չի մնում և յուրաքանչյուր փորձության համար Աստծո կողմից տրվում են համապատասխան օգնություն ու զորակցություն: Փորձությունը բարիք է դառնում այն հաղթահարելուց հետո այս կյանքի համար, ինչպես նաև հավիտենական կյանքի համար:
Ներկայիս ժամականաշրջանը բնութագրվում է անկայունությամբ և ապագայի անորոշությամբ: Ապագան իր անկախատեսելիությամբ և ահագնացող պատերազմական իրավիճակներով մարդկանց կյանքը դարձել է տագնապալից: Որոշ մարդկանց կյանքում մարել է հույսը, սահմանափակվել են հեռանկարները: Ժամանակն անխուսափելիորեն սահում է, և մարդը ստիպված է առերեսվել ապագայի հետ: Սովորաբար, մարդն ապրում է սպասումներով, նրա առօրյան լի է փոքրիկ հույսերով, և նա ստիպված է փնտրել հույսի հենարան:
«Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ․ 6։14)։