Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեսանյութեր են տարածվում՝ կից գրառումներով, թե Սյունիքի մարզում ադրբեջանական կողմը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեսանյութեր հրապարակողները նշում էին, որ առավել ինտեսիվ կրակոցներ հնչում են Խոզնավար-Խնածախ հատվածում, ինչպես նաև Գորիսի հատվածում։
«Երեկ տրված պաշտոնական տեղեկատվությամբ՝ ես ոչ մի հասկանալի, ոչ իրարամերժ պատկեր չեմ կարողանում ստանալ՝ ո՛չ հրապարակած հայտարարությունից, ո՛չ տեսանյութից. ավելի շատ հարցեր են առաջանում,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ վստահեցնելով,- Հատուկ է այդպես արվում, որ առավել մեծ շփոթություն ստեղծվի, և որևէ լուրջ հարցի հստակ պատասխան չտրվի»:
168.am-ը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք հրադադարի ռեժիմի պահպանության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել և առհասարակ այս պահին ինչ իրավիճակ է տիրում սահմանին։