168TV-ի զրուցակիցը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն է։ Նա հայկական մոդեռնիստական ճարտարապետության խորհրդանիշներից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կամարակապ սրահների հեղինակն է, իրականացրել է նաև Գյումրու օդանավակայանի ինտերիերի ձևավորումը, Երիտասարդական պալատի «Ադամ և Եվա» հսկայածավալ հորինվածքը։ – Քանդակագործություն մուտք եք գործել հետաքրքիր ձևով՝ պատերազմելով սեփական ստվերի դեմ։ Բայց ամեն քանդակագործ նախ նկարիչ է։ Ինչպե՞ս բացահայտվեց նկարելու Ձեր տաղանդը։ – […]
Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։